Մենք ընտրում ենք դիվանագիտական ճանապարհը, այսօր գոյություն ունեցող ձևաչափի, օրինակ Ժնևյան բանակցությունների պահպանումը մեր առաջնահերթությունն է. Թեա Ծուլուկիանի
Այն ձևաչափը, որը մենք ունենք այսօր, օրինակ Ժնևյան բանակցությունները, պետք է պահպանել, և դա մեր հիմնական առաջնահերթությունն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
«Նախագահն ասել է այն, թե ինչն է կարևոր: Համենայնդեպս, այն ինչ ես լսել եմ և հուսով եմ, որ մենք բոլորս նույն բանն ենք լսել, որ ելք կա միայն երկու ճանապարհով, դա պատերազմն է և դիվանագիտությունը: Մենք ընտրում ենք դիվանագիտության ճանապարհը, կլինի այն մեր սեփական ուժերով, թե միջազգային գործընկերների օգնությամբ: Այն ձևաչափը, որը մենք ունենք այսօր, օրինակ Ժնևյան բանակցությունները, պետք է պահպանել, և դա մեր հիմնական առաջնահերթությունն է»,- ասել է Թեա Ծուլուկիանին:
Նրա խոսքով, բոլոր ձևաչափերն էլ կարևոր են, քանի որ բռնազավթման ժամանակ շատ խնդիրներ են առաջանում: Թեա Ծուլուկիանիի խոսքով, այս պահին ամենամեծ խնդիրը դա առևանգված բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի գործն է:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի առաջին ալիքի «ազատ տեսություն» հաղորդման ընթացքում, Ժնևյան բանակցությունների և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին զրուցելիս հայտարարել է, որ Ռուսաստանի հետ տեխնիկական ձևաչափերը արդյունավետ չեն, իսկ երկխոսությունն ու բանակցությունները չեն նշանակում զիջել: Նախագահը նաև նշել է, որ նա բազմիցս համաշխարհային լիդերներին ասել է, որ պետք է ստեղծվի նորմանդական քառյակի նման ձևաչափ: