Մելիքիշվիլի փողոցի վերականգնման ընթացքում Վարազիսխևի և Կոստավա փողոցներով մեքենաները կկարողանան երթևեկել երկու ուղղություններով
Մելիքիշվիլի փողոցի վերականգնման ընթացքում տրանսպորտային միջոցները Վարազիսխևի և Կոստավա փողոցներով կկարողանան շարժվել երկու ուղղություններով,- Թբիլիսիի կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, Թբիլիսիի քաղաքապետարանը հունիսի առաջին կեսից կսկսի Մելիքիշվիլի փողոցի վերանորոգումը։
Նրա խոսքով, նախագծի շրջանակներում ամբողջությամբ կփոխվի ստորգետնյա հաղորդակցության ցանցը։
«Աշխատանքների ընթացքում տարածքում կսահմանափակվի երթեւեկությունը, որի ընթացքում տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել Վարազիսխևի եւ Կոստավայի փողոցներով երկու ուղղություններով։
Տրանսպորտային միջոցների տեղաշարժի մասին մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի բնակչությանը մոտ օրերս»,- ասել է Կախա Կալաձեն։