Մելե-Լասդիլի հատվածում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելված է
Մելե-Լասդիլի հատվածում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելված է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ձյան պատճառով Քութայիսի (Ծղալտուբո շրջադարձ)-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի ավտոճանապարհի 125-151 կմ (Մելե-Լասդիլի) հատվածում արգելվում է ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ արգելքը վերաբերում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցներին։

Նրանց հաղորդմամբ, ավտոճանապարհի 1-124 կմ (Ծղալտուբո շրջադարձ-Մելե) հատվածում երթեւեկությունն ազատ է։