ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը որոշել է կտրել Սպիտակ տան դիմաց աճող հնագույն ծառը: 200-ամյա մագնոլիան նուրբ վարդագույն ծաղկով է ծաղկում:
Ըստ մասնագետների՝ ծառը վերջին տարիներին կանգուն է մնացել հատուկ կառուցվածքի շնորհիվ և կարող էր ցանկացած պահի փլվել: Հին մագնոլիայի տեղում կտնկեն դրա ծիլերից մեկը, հայտնում է CNN-ը:
Ծառը հայտնի է որպես Ջեքսոնի մագնոլիա՝ ԱՄՆ 7-րդ նախագահ Ջեքսոնի կնոջ մահվան առիթով `ի հիշատակ երդմնակալության: 1928-1998թթ. ծառը պատկերված է եղել 20 դոլարանոց թղթադրամների վրա: