Մեկնում ենք Ուկրաինային աջակցելու. Դալյա Գրիբաուսկայտե
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն պաշտոնական այցով մեկնում է Ուկրաինա: Այցի մասին տեղեկությունը Facebook-ի էջի միջոցով տարածել է անձամբ նախագահը:
«Մեկնում ենք Ուկրաինային աջակցելու»,- գրում է Լիտվայի նախագահը և հրապարակում ինքնաթիռում արված լուսանկարը, որտեղ երևում է, որ Գրիբաուսկայտեն ուղևորվում է էկոնոմ դասով:
Ուկրաինայի նախագահի մամլո ծառայության տեղեկությամբ, այցի ժամանակ նախատեսված է Լիտվայի նախագահի հանդիպումը Ուկրաինայի նախագահի հետ, ստորագրվելու է նաև մի քանի փաստաթուղթ: