Մեկնարկվել է Մակա Բոճորիշվիլիի պաշտոնական այցը Ադրբեջան
Մեկնարկվել է Մակա Բոճորիշվիլիի պաշտոնական այցը Ադրբեջան

Մեկնարկվել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի պաշտոնական այցը Ադրբեջան։ Այցի շրջանակներում արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և նրա տիկնոջ՝ Զարիֆա Ալիևայի հիշատակին։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի ԱԳՆ-ն։

Մակա Բոճորիշվիլին ծաղկեպսակ է դրել Շեհիդների ծառուղում գտնվող Անմար կրակի հուշահամալիրում։

Մակա Բոճորիշվիլին արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջին պաշտոնական այցն է կատարել Ադրբեջանի Հանրապետություն։ Այցի շրջանակներում Բոճորիշվիլին հանդիպում կունենա Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ինչպես անձամբ, այնպես էլ ընդլայնված կազմով։ Հանդիպումից հետո տեղի կունենա երկու երկրների արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։