Մեկնարկում է նոր նախագիծ՝ ուղղված ներգնա տուրիզմի զարգացմանը և սպասարկման որակի բարելավմանը
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության ազգային վարչությունը սկսում է նոր նախագիծ՝ ուղղված ներգնա տուրիզմի զարգացմանը և սպասարկման որակի բարելավմանը:
Վարչության կողմից կազմակերպված հուլիս-օգոստոս ամիսներին Վրաստանի տարբեր մարզերում կանցկացվի «Գյուղական զբոսաշրջություն և գյուղական զբոսաշրջության սպասարկման առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթաց:
Զբոսաշրջության ազգային վարչակազմի փոխանցմամբ, դասընթացները նախատեսված են ագրոտուրիզմի օբյեկտների ներկայացուցիչների, ընտանեկան հյուրանոցների և այլ տեղակայման օբյեկտների ներկայացուցիչների համար:
Դասընթացներին կկարողանան հաճախել նրանք, ովքեր հետաքրքրված են գյուղական զբոսաշրջությամբ և ովքեր ցանկանում են գործունեություն սկսել այս ուղղությամբ,:
Դասընթացի, որը վարելու են Վրաստանի էկո-տուրիզմի ասոցիացիայի դասընթացավարները, թեմաներն են՝ զբոսաշրջային ապրանքներ, հաջող զբոսաշրջային ապրանքների օրինակներ, կանոնակարգեր և օրենսդրական դաշտ, ֆինանսական հաշվապահություն և գնագոյացում, ապրանքատեսակների բազմազանություն և հաղորդակցման բազմազան ուղիներ:
Վերապատրաստման դասընթացներն անցկացվում են բոլորովին անվճար: