Մեկնարկել է Ենս Ստոլտենբերգի այցը Վրաստան
Մեկնարկել է Ենս Ստոլտենբերգի այցը Վրաստան

Մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այցը Վրաստան։

Ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում րոպեներ առաջ։ Ստոլտենբերգը Թբիլիսի է ժամանել Ադրբեջանից։

Ենս Ստոլտենբերգին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեն։

Նախատեսվում են Ստոլտենբերգի հանդիպումները Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո վարչապետն ու գլխավոր քարտուղարը հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանից Երեւան կմեկնի մարտի 19-ին։