Մեկնարկել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու պաշտոնական այցը Ադրբեջան (վիդեո)
Մեկնարկել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու պաշտոնական այցը Ադրբեջան:
Բաքվի օդանավակայանում նրան դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը, Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանը Վրաստանում:
Այցի նպատակը Ադրբեջանի, որպես հարևան պետության հետ, ռազմավարական գործընկերության շարունակումը և զարգացումն է:
Այցի շրջանակներում Վրաստանի նախագահը հանդիպելու է Ադրբեջանի նախագահին: Հանդիպումը կայանալու էդեմ առ դեմ և ընդլայնված ձևաչափում:
Բաքվում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ. Ադրբեջանի վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ: