Թբիլիսիի քաղաքապետարանը մեկնարկում է «Սովորիր և աշխատիր» ծրագրի նոր փուլը և հայտարարում է շահագրգիռ քաղաքացիների «www.dasakmdi.ge» հարթակում առցանց գրանցման մասին։
Ծրագիրը նախատեսում է Թբիլիսիում գրանցված քաղաքացիների մասնագիտական պատրաստում/վերապատրաստում կարճաժամկետ մասնագիտական դասընթացների միջոցով՝ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններում և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ աշխատանքի խթանում:
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ ծրագրի շրջանակներում քաղաքացիները կվերապատրաստվեն մինչև 40 մասնագիտությունների գծով շինարարության, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի, զբոսաշրջության, ծառայությունների, դիզայնի, տրանսպորտի, անասնաբուժության, առողջապահության և ֆինանսների ոլորտներում։
Այս փուլում մինչև 1000 քաղաքացի կանցնի վերապատրաստում հետևյալ պետական արհեստագործական քոլեջներում՝ «Մերմիսի», «Իկարոսի», «Գլդանի մասնագիտական ուսուցման կենտրոն» և «Սպեկտրի»։
Շահառուների ընտրության հիմնական չափանիշներն են.
• Գրանցում Թբիլիսիում;
• Նվազագույն տարիքը 18 տարեկան:
Յուրաքանչյուր մասնագիտության ուսուցման տևողությունը երեք ամսից ոչ ավելի է, և ուսուցման գործընթացը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասընթացներ:
Ծրագրի շրջանավարտներին կտրվի երկլեզու (վրացերեն և անգլերեն) պետական վկայական։
Ծրագրի գրանցման վերջնաժամկետներն են 2022 թվականի մայիսի 18-30-ը, իսկ ուսումնական գործընթացը կմեկնարկի հունիսի 6-ից։
Գրանցման և հավելյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ կայքում՝ www.dasakmdi.ge: