Մեկնարկել է Միխեիլ Ղավելաշվիլիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն
Մեկնարկել է Միխեիլ Ղավելաշվիլիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն սկսվել է։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Վրաստանի նախագահի դիմավորման արարողությունը։ Միխեիլ Ղավելաշվիլիին օդանավակայանում դիմավորեց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նախագահական վարչակազմի տվյալներով՝ այցի շրջանակներում Վրաստանի նախագահը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա իր հայ գործընկեր Վահագն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախագահը կհանդիպի նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

Միխեիլ Ղավելաշվիլին Հայաստանի Հանրապետություն է այցելել նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեի, արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիայի, Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկու, պատգամավորներ Սամվել Մանուկյանի և Սմբատ Կյուրեղյանի հետ։