Մեկնարկել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցը Վրաստան
Մեկնարկել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցը Վրաստան

Միացյալ Թագավորության արտաքին համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Ջեյմս Քլեվերլին այցելել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիան։

Կողմերը խոսել են երկօրյա այցի շրջանակներում նախատեսված հանդիպումների մասին։ Նշենք, որ այցի ընթացքում Ջեյմս Քլեվերլին կհանդիպի իր վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Բացի այդ, նա կայցելի օկուպացիոն գիծ եւ տեղում կտեղեկանա առկա իրավիճակին։

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնի խոսքով՝ սա Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության հարցերով պետքարտուղարի առաջին այցն է Վրաստան 2016 թվականից ի վեր։

«Անհամբերությամբ սպասում եմ արտաքին գործերի պետքարտուղար Ջեյմս Քլեվերլիի այցին այստեղ՝ Վրաստան։ Դա մեծ պատիվ և արտոնություն է։ Սա Միացյալ Թագավորության արտաքին գործերի պետքարտուղարի առաջին այցն է Վրաստան 2016 թվականից ի վեր։ Մենք ունենք կարճ, բայց շատ հագեցած ծրագիր։ Ես շնորհակալություն եմ հայտնում վրացական կողմից յուրաքանչյուր անձի, ով ներգրավված էր այս այցի գործընթացում», – ասել է դեսպան Մարկ Քլեյթոնը, ով Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարարության ղեկավարին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։