Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի պաշտոնական այցը Հայաստանի հանրապետությունում: Վրաստանի կառավարության ղեկավարին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հայաստանի հանրապետության կառավարության գրասենյակում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը: մամուկա Բախտաձեին դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արարողության ժամանակ կատարվել է երկու երկրների օրհներգը: Կառավարության ղեկավարները միմյանց են ներկայացրել կառավարության անդամներին:
Քիչ անց վարչապետերը հանդիպելու են դեմ առ դեմ, որից հետո տեղի է ունենալու ընդլայնված կազմով հանդիպում:
Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը հանդիպելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan