Մեկնարկել է Jessie J-ի համերգի տոմսերի վաճառքը

Բրիտանացի հայտնի կատարող Ջեսի Ջեկի (Jessie J) համերգի տոմսերի վաճառքն սկսվել է այսօր` 20:00-ին։ TKT.ge և Eventer.ge կայքէջերում տոմսերի արժեքն ըստ բաժինների տատանվում է 50-250 Լարիի սահմաններում։

Բրիտանացի հայտնի կատարող Ջեսի Ջեյը (Jessie J) օգոստոսի 6-ին համերգով հանդես է գալու Վրաստանում, «Բլեք սի արենայում»:

Ջեսի Ջեյը աշխարհի մասշտաբով վաճառել է 3 միլիոն ձայնասկավառակ:

Ջեսի Ջեյն այս տարի ճամփորդում է աշխարհում և հանդիսատեսին ներկայացնում ինչպես հին, այնպես էլ նորագույն հիթեր: