Մեկնարկել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի այցը Վրաստան
Մեկնարկել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի այցը Վրաստան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիխիձեն և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։

«Մակա Բոճորիշվիլին շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատրյանին Վրաստան գալու համար և մաղթել արդյունավետ այց։

Հայ գործընկերոջը հյուրընկալում է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։ Այցի շրջանակներում Վահագն Խաչատրյանը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։

ՀՀ նախագահը ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշարձանին», – ասվում է Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Սա Վահագն Խաչատրյանի երկրորդ պաշտոնական այցն է Վրաստան։