ԱՄՆ նախագահը ժամանել է Չինաստան: Դոնալդ Թրամփի ինքնաթիռը կարճ ժամանակ առաջ վայրէջք է կատարել Պեկինի օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել է Չինաստանի փոխնախագահ Հան Չժենը։
Թրամփի հետ Չինաստան են ժամանել պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը և առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։
Բարձրաստիճան պաշտոնյաներից բացի, Թրամփի թիմում են տեխնոլոգիական ընկերությունների գործադիր տնօրեններ, այդ թվում՝ Իլոն Մասկը։
Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների միջև անձնական հանդիպումը նախատեսված է մայիսի 14-ին։
Նշենք, որ ԱՄՆ նախագահի այցը Չինաստան կտևի մինչև մայիսի 15-ը։