Մեկնարկել է առաջնային առողջապահության բարեփոխումը. Էկատերինե Տիկարաձե
Մեկնարկել է առաջնային առողջապահության բարեփոխումը. Էկատերինե Տիկարաձե

Բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունում, տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կողմից պատրաստված, առաջնային առողջապահության բարեփոխումների ռազմավարական ծրագրի շնորհանդեսը:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցել են Էկատերինե Տիկարաձեն, առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան, առողջապահության ոլորտի փորձագետ Ակակի Զոիձեն և Վրաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչության ղեկավար, Սիլվիո Դոմենտեն:

Գերատեսչության համաձայն, հիմնարար բարեփոխումը ներառում է հիվանդությունների ախտորոշում, բուժում, պրոֆիլակտիկ տեսանկյունից միջոցառումների որակի բարձրացում և բժիշկների որակավորման բարձրացում: Մասնավորապես, բարձրորակ, ապացույցների վրա հիմնված, անհատականությանը միտված առաջնային առողջապահական ծառայությունների մատուցումը էլ ավելի կբարելավի անձանց առողջության կարիքները:

«Առաջնային առողջապահության բարեփոխման վրա նախարարությունն աշխատել է միջազգային գործընկերների հետ միասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ակտիվորեն ներգրավված էր գործընթացում: Բարեփոխումը նախատեսում է առաջնային առողջապահության բժիշկների և բուժքույրերի վերապատրաստում և ենթակառուցվածքների բարելավում: Այս ամենը մեր քաղաքացիների համար հասանելի կլինի հունիսի 1-ից», – հայտարարել է բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար, Էկատերինե Տիկարաձեն: