Մեքսիկայի նախագահն ասում է, որ հունվարի 20-ից ի վեր ԱՄՆ-ից Մեքսիկա է արտաքսվել մոտ 11000 միգրանտ

22:39, 07.02.2025

Հունվարի 20-ից ի վեր ԱՄՆ-ից Մեքսիկա է արտաքսվել մոտ 11 հազար միգրանտ, հայտարարել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաումը։

Շեյնբաումն ասում է, որ այդ մարդկանցից մոտ 2500-ը մեքսիկացի չեն։

Կլաուդիա Շեյնբաումը հայտնել է, որ Մեքսիկան արտաքսված միգրանտներին ինքնաթիռով և ցամաքային տրանսպորտով ուղարկել է Հոնդուրաս, սակայն ընդգծել է, որ դա կամավոր է։

«Սա կամավոր է: Մենք կուղեկցենք նրանց, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց երկիր», – ասել է Շեյմնբաումը:

Նմանատիպ