Մեքսիկայի անվտանգության ուժերը ռազմական գործողության ընթացքում սպանել են «Էլ Մենչո» մականունով թմրավաճառի պարագլուխին
Մեքսիկայի անվտանգության ուժերը ռազմական գործողության ընթացքում սպանել են «Էլ Մենչո» մականունով թմրավաճառի պարագլուխին

Մեքսիկայի անվտանգության ուժերը ռազմական գործողության ընթացքում սպանել են աշխարհի ամենամեծ թմրամիջոցների կարտելի առաջնորդին՝ «Էլ Մենչո» մականունով, հաղորդում է BBC-ն։

Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսը, որը հայտնի է որպես «Էլ Մենչո», այսօր սպանվել է Խալիսկո նահանգում։ Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գործողությունը ծրագրվել և իրականացվել է երկրի հատուկ նշանակության ուժերի կողմից։ Գործողությանը մասնակցել են Մեքսիկայի ռազմաօդային ուժերը և Ազգային գվարդիան։

59-ամյա նախկին ոստիկան «Էլ Մենչոն» ղեկավարել է հսկայական հանցավոր կազմակերպություն, որը Միացյալ Նահանգներ է մաքսանենգ ճանապարհով տեղափոխել կոկաինի, մեթամֆետամինի և ֆենտանիլի հսկայական քանակություններ։ Միացյալ Նահանգները 15 միլիոն դոլար պարգև էր առաջարկել «Էլ Մենչոյի» մասին տեղեկատվության համար։