Մեքենան մխրճվել է պատրիարքարանի բակ
Մեքենան մխրճվել է Վրաստանի պատրիարքարանի բակ։
Վթարի հետևանքով կոտրվել են պատրիարքարանի դարպասն ու արգելապատնեշը։
Շտապօգնության մեքենան ժամանել է դեպքի վայր։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին անհայտ են։
Դեպքի լուսանկարները տարածվել են սոցիալական ցանցերում։