Մեկ շաբաթվա տվյալներով  Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 802 նոր դեպք, ապաքինվել՝ 10233 պացիենտ
Մեկ շաբաթվա տվյալներով Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 802 նոր դեպք, ապաքինվել՝ 10233 պացիենտ

Անցած շաբաթվա ընթացքում (24.07-31.07.2022) Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11802 նոր դեպք։ Ապաքինվել է 10233 մարդ: Մահացել է 10 պացիենտ: Այս մասին տեղեկություն է հրապարակում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Մեկ շաբաթվա ընթացքում հանրապետությունում անցկացվել է 76 309 թեստավորում։ Յոթ օրվա թեստավորման դրականության ցուցանիշը կազմում է 15,47%:

Նախորդ շաբաթվա (18.07-24.07.2022) տվյալներով Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 10 253 նոր դեպք, ապաքինվել է 7 508 մարդ, մահացել է 5 պացիենտ։