Մեկ այլ անձին պատկանող գումարը խարդախությամբ վերցնելու փաստով քննչական ծառայությունը ձերբակալել է մեկ անձի
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում մեկ անձ ձերբակալվել է ապօրինի յուրացման նպատակով մեկ այլ անձին պատկանող գումարը խարդախությամբ վերցնելու փաստով։ Տեղեկությունը տարածում է քննչական ծառայությունը։
Գործակալության հաղորդագրության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը կապվել է անձանցից մեկի հետ՝ խաբեությամբ ուրիշի սեփականությունը ձեռք բերելու նպատակով, համոզել է, որ աշխատում է վաղաժամկետ ազատման հանձնաժողովում, այսպես կոչված, Ուդո հանձնաժողովում և կարող է վաղաժամկետ ազատ արձակել կոնկրետ դատապարտյալին:
«Հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու համար մեղադրյալը քաղաքացուց վերցրել է 2 700 ԱՄՆ դոլար, ինչի ժամանակ նա ձերբակալվել է։ Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով»,- նշվում է տեղեկատվության մեջ։