Մեկ անձ ձերբակալվել է ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով
Վրաստանի Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի Թբիլիսիի գլխավոր վարչության աշխատակիցները իրականացրած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 2003 թվականին ծնված Ա.Դ.-ին՝ հրազենի և ռազմամթերքի ապօրինի ձեռքբերման, պահման և կրելու մեղադրանքով։
«Պարեկային տեսուչները կանգնեցրել են Ա.Դ.-ին՝ նրա կողմից վարած ավտոմեքենան ստուգելու նպատակով։ Իրավապահները առգրավել են հրազենային ատրճանակ, տասը փամփուշտ և լիցքավորիչ, որոնք հանդիսանում են ապացույցներ», – ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Քննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով։ Հանցագործությունը նախատեսում է մինչև յոթ տարվա ազատազրկում։