Մեղադրանքների և կեղտի վրա, որ գումար եմ վերցրել և ինչ որ տեղ եմ մտնում լուրջ մեկնաբանություն չեմ անի. Ալեկո Էլիսաշվիլի
Մեղադրանքների և կեղտի վրա, որ գումար եմ վերցրել և ինչ որ տեղ եմ մտնում լուրջ մեկնաբանություն չեմ անի. Ալեկո Էլիսաշվիլի

Ոմանց անհեթեթության, անխղճության, մեղադրանքների և կեղտի վրա, որ իբր գումար եմ վերցրել և ինչ որ տեղ եմ մտնում, լուրջ մեկնաբանություն չեմ անի,- այս մասին ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում «Վրացական երազանքի» և ընդդիմության ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումից հետո հայտարարել է «Մոքալաքեեբի» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին:

«Հիմա ես պետք է մտնեմ դեսպանների մոտ, դուրս կգամ ու ձեզ ամեն ինչ կպատմեմ: Ոմանք առավոտից արտահայտել են իրենց կեղտոտ միտքը և իրենց ձեռքերը մաքրել են ինձ վրա: Ես կմտնեմ դեսպանների մոտ և կասեմ իմ ասելիքը, դուրս կգամ և կխոսեմ մնացածի մասին», – հայտարարել է Ալեկո Էլիսաշվիլին: