Մեդիայի տվյալներով՝ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Ռուսաստանի մի քանի շրջանների և Ղրիմի վրա, զոհվել է երկու քաղաքացիական անձ

13:24, 18.04.2025

Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակում է իրականացրել Ռուսաստանի մի քանի շրջանների և Ղրիմի վրա։ Այս մասին հայտնում է մամուլը՝ հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ ՌԴ տարածքում ոչնչացվել է 56 ուկրաինական դրոն, որոնցից 27 խոցվել է Վորոնեժի մարզում։

Ըստ հրապարակումների՝ մի քանի դրոն վնասազերծվել է Ազովի ծովի ակվատորիայում, իսկ Ղրիմի տարածքում ոչնչացվել է երեք դրոն։

Հաղորդվում է նաև, որ անօդաչուներով հարձակումներ են իրականացվել նաև Կրասնոդարի և Ռոստովի մարզերում։

Բացի այդ, Բելգորոդի մարզպետի խոսքով՝ հարձակման հետևանքով զոհվել է երկու քաղաքացիական անձ, ևս մեկը՝ վիրավորվել։

Նմանատիպ