«Մեդֆորմին», «Գլիմեպրիդ» և «Գլիկլազիդ» դեղամիջոցները երկուշաբթի օրվանից հնարավոր կլինի գնել կես գնով
«Մեդֆորմին», «Գլիմեպրիդ» և «Գլիկլազիդ» դեղամիջոցները երկուշաբթի օրվանից, բնակչությունը կկարողանա գնել կես գնով: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն:
Ինչպես մեկնաբանել է Սերգեենկոն, նշված դեղամիջոցներից օգտվում են «երկրորդ տիպի» շաքարախտ ունեցող հիվանդները:
«Առանձնացվել է մի քանի առաջնահերթություն, սակայն կարևորներից է «երկրորդ տիպի շաքարախտը»: Առաջին տիպին անհրաժեշտ է ինսուլին, իսկ երկրորդ տիպի շաքարախտին՝ դեղահաբեր: Երկրորդ տիպի շաքարախտի դեղամիջոցների գինը ֆինանսական ամենամեծ բեռն էր բնակչության համար: Երկրորդ տիպի շաքարախտը լավ փակում են «Մեդֆորմին», «Գլիմեպրիդ» և «Գլիկլազիդ» դեղամիջոցները: Մայիսին արդեն սկսվել էր էժանացումը և երկուշաբթի օրվանից հնարավոր կլինի դրանք գնել կես գնով»,- հայտարարել է Սերգեենկոն: