Մցխեթայում, ահետ կորած Գիորգի Շաքարաշվիլիի որոնման գործողությունները Քուռ և Արագվի գետերում արդեն երրորդ օրն է ընթանում են անխափան ռեժիմում
Մցխեթայում, ահետ կորած Գիորգի Շաքարաշվիլիի որոնման գործողությունները Քուռ և Արագվի գետերում արդեն երրորդ օրն է ընթանում են անխափան ռեժիմում

Մցխեթայում, «Սաբուրթալո» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի անհետ կորած անդամ, Գիորգի Շաքարաշվիլիի որոնման գործողությունները արդեն երեք օր է շարունակվում են անխափան ռեժիմում:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով, տեղում աշխատում է 70 հրշեջ-փրկարար, բացի այդ 7 փչովի նավով աշխատում են նաև ջրասուզներ: Բացի այդ, տարածքը վերահսկվում է անօդաչու թռչող սարքի միջոցով: Կենդանի ուժն աշխատում է ինչպես ջրում, այնպես էլ գետերի ափին:

Հունիսի 19-ին, մոտավորապես ժամը 11:00-ի սահմաններում, Գիորգի Շաքարաշվիլիի անհետանալու վերաբերյալ ընտանիքը դիմել է ներքին գործերի նախարարությանը: Ոստիկանությունը փրկարարական ծառայության հետ միասին սկսել է որոնողական գործողություններ: Հունիսի 20-ին որոշում էր կայացվել բացել Զահեսի ամբարտակը և փակել Ժինվալի ամբարտակը, ինչը հանգեցրեց Արագվի գետում ջրի մակարդակի նվազեցում: