Մցխեթա-Մտիանեթիում մեկ անձ ձերբակալվել է հրազեն, զինամթերք և պայթուցիկ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու մեղադրանքով
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Մցխեթա-Մթիանեթիի ոստիկանության դեպարտամենտի Սագուրամոյի եւ Դուշեթի շրջանային բաժինների աշխատակիցները, իրականացրած օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են 1963 թ. ծնված Մ.Ն.-ին՝ հրազենի, ռազմամթերքի եւ պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերման եւ պահման մեղադրանքով։
Նախարարության տվյալներով՝ հանցագործությունը նախատեսում է ազատազրկում մինչեւ վեց տարի ժամկետով։
«Իրավապահները՝ գործողելով օպերատիվ տեղեկատվության հիման վրա, Մ.Ն.-ի անձնական եւ բնակության վայրում կատարած խուզարկության արդյունքում, որպես ապացույց առգրավել են տարբեր տեսակի հրազեն եւ ռազմամթերք, մասնավորապես՝ 2 581 մարտական փամփուշտ, 12 փաթեթ պայթուցիկ նյութ «տրոտիլ», 15 պայթուցիչ, 15 պահունակ, 2 ձեռքի նռնակ եւ գնդացիր։
Քննչական գործողությունների ընթացքում իրավապահները նաեւ առգրավել են թմրամիջոցներ՝ չորացրած «մարիխուանա», հոգեմետ նյութ եւ 6 բույս «կանեփ»։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 265-րդ եւ 273-1 հոդվածների առաջին մասերով», – նշված է հաղորդագրությունում։