«MBC» միկրոֆինանսական կազմակերպություն - Ամեն բան անում ենք, որպեսզի գործընթացն ավարտվի խաղաղ կերպով:
«MBC» միկրոֆինանսական կազմակերպություն - Ամեն բան անում ենք, որպեսզի գործընթացն ավարտվի խաղաղ կերպով:

«MBC» միկրոֆինանսական կազմակերպությունը մասնաճյուղերից մեկի վրա հարձակում գործելու մասին տարածում է պաշտոնական տեղեկություն: Ինչպես հայտարարում են կազմակերպությունում, ամեն բան անում են, որպեսզի գործընթացն ավարտվի խաղաղ կերպով:

«Ցանկանում ենք, հայտարարությամբ հանդես գալ այս պահին ընթացող իրադարձությունների վերաբերյալ. Մեր ընկերությունը համակարգված գործում է ներքին գործերի նախարարության հրահանգներին համապատասխան: Մեր հնարավորությունների շրջանակներում անում ենք ամեն բան, որպեսզի գործընթացը խաղաղ կերպով ավարտվի: Ստեղծված իրավիճակում աշխատակիցների առողջությունը և անվտանգությունն «MBC»-ի առաջնահերթ խնդիրն է»,- ասվում է միկրոֆինանսական կազմակերպության հայտարարության մեջ: