Մայրաքաղաքում ամենօրյա ռեժիմով մաքրում են ստորգետնյա անցումները. Թբիլիսիի քաղաքապետարան
Մայրաքաղաքում շարունակվում է ստորգետնյա անցումների մաքրումը:
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, «Թբիլսերվիս գրուպը» ամենօրյա ռեժիմով մաքրում է ստորգետնյա անցումները, իսկ լվացման աշխատանքներ է իրականացնում շաբաթական մեկ կամ երկու անգամ, անհրաժեշտությունից ելնելով:
««Թբիլսերվիս գրուպը» մայրաքաղաքի մասշտաբով առկա 55 ստորգետնյա անցումներից պատասխանատու է 22-ի համար, ինչ վերաբերում է մնացածին՝ օտարացված է կամ վարձով տրված և դրանց մասին հոգալը սեփականատերերի, վարձակալների պարտականությունն է: Չնայած դրան, «Թբիլսերվիս գրուպը» նշված 23 ստորգետնյա անցումների պարբերաբար իրականացնում է լվացման և մաքրման աշխատանքեր»,- հայարարում են քաղաքապետարանում: