Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 12-ին
Տբիլիսիի գլխավոր տոնածառը կվառվի դեկտեմբերի 12-ին, ժամը 20:00-ին՝ Առաջին Հանրապետություն հրապարակում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն։
Կալաձեն հրավիրել է քաղաքացիներին մասնակցելու հանդիսավոր արարողությանը։
«Առաջին Հանրապետություն հրապարակում ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում, որտեղ տեղադրվելու է գլխավոր տոնածառը և «Սուրբծննդյան գյուղը»։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի ստեղծենք ամանորյա մթնոլորտ, որ այնտեղ եկած թե մեծերը, թե երեխաները ստանան տոնական տրամադրություն։ Հրավիրում եմ բոլորիդ՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 20:00-ին՝ Առաջին Հանրապետություն հրապարակ, որտեղ միասին կվառենք մայրաքաղաքի գլխավոր տոնածառը», – հայտարարել է Կախա Կալաձեն։