Մայկրոսոֆտը տեղեկացնում է Եվրոպայում նոր հակերային հարձակումների մասին
Մայկրոսոֆտը տեղեկացնում է Եվրոպայում նոր հակերային հարձակումների մասին

Մայկրոսոֆտը տեղեկացնում է Եվրոպայում նոր հակերային հարձակումների մասին: Կորպորացիայի մասնագետները գտնում են, որ հարձակումները կազմակերպել են «Ստրոնտիում» խմբավորման անդամները, որոնք կապված են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետ: Նշված խմբավորմանը մեղադրել են նաև Հիլարի Քլինթոնի ընտրական շտաբի վրա հարձակման մեջ:

Ամերիկյան ընկերության փոխանցմամբ, հակերային հարձակման թիրախ են հանդիսացել, Եվրոպական քաղաքական հետազոտական կենտրոնները, այդ թվում «գերմանական արտաքին քաղաքական հասարակության» աշխատակիցների հաշիվները, ինչպես նաև Գերմանիայի Մարշալի հիմնադրամը և Ասպենիս ինստիտուտի մասնաճյուղերը:

Ինչպես հայտարարել են ընկերության մասնագետները, հակերներին հետաքրքիր էր լրատվություն, որը կապված է Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սերբիայի հետ: