Մայքլ Ջորդանը «Ֆլորենս» փոթորիկից տուժածներին փոխանցել է երկու միլիոն դոլլար
Մայքլ Ջորդանը «Ֆլորենս» փոթորիկից տուժածներին փոխանցել է երկու միլիոն դոլլար

«Շառլոտ Հորնեթսի» սեփականատեր, լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը «Ֆլորենս» փոթորիկից տուժածներին փոխանցել է երկու միլիոն դոլլար:

Փոթորիկը տեղի էր ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան ափին: Զոհերի թիվը հասել էր 30-ի: Հիմնական հարվածն ստացել էր Հյուսիսային Կարոլինան, որտեղ զոհվել է առնվազն 24 մարդ:

Այս պահի դրությամբ, Հյուսիսային Կարոլինայի 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: