Մայք Ուոլցը՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների մասին. «Մենք շարժվում ենք դեպի նպատակը»

18:54, 11.03.2025

«Մենք շարժվում ենք դեպի մեր նպատակը»,- ​​ընդմիջման ժամանակ ասաց ԱՄՆ նախագահի խորհրդական Մայք Ուոլցը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես են ընթանում բանակցությունները ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։

CNN-ի փոխանցմամբ՝ այս կարճ հայտարարությունից հետո վերելակ են մտել Մայք Ուոլցն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

ԱՄՆ կառավարության պաշտոնյաներն այլևս ոչինչ չեն ասել հանդիպման մասին, որն այժմ արդեն հինգերորդ ժամն է:

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինայի ներկայացուցիչները նախաձեռնություն են ներկայացնելու ծովում հրադադարի և հեռահար հարվածների դադարեցման վերաբերյալ։

Տեղեկություններ կան նաեւ, որ Ուկրաինան պատրաստ է ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ համաձայնագիր ստորագրել օգտակար հանածոների վերաբերյալ։

Նմանատիպ