Մայք Ուոլզն ասում է, որ Ադրբեջանը ցանկանում է իրական համաձայնագիր կնքել Հայաստանի և Իսրայելի հետ, որը կստեղծի բիզնես հնարավորություններ և կփոխի աշխարհաքաղաքական լանդշաֆտը
Ազգային անվտանգության հարցերով Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է իրական համաձայնագիր կնքել Հայաստանի և Իսրայելի հետ, ինչը կստեղծի բիզնեսի հնարավորություններ և կփոխի աշխարհաքաղաքական լանդշաֆտը։ Այս մասին Մայք Ուոլցը հայտնել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ։
Սենատում Ուոլցին հարց է տրվել Կենտրոնական Ասիայի երկրների էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ։
«Մենք այժմ ունենք իրական հնարավորություն Թուրքմենստանի հարցով՝ առաջին անգամ երկար ժամանակում, որ թուրքմենական բնական գազը հոսի դեպի արևմուտք և ոչ թե դեպի արևելք։ Մենք խոսել ենք Ադրբեջանի մասին և նրանց ցանկության մասին՝ ոչ միայն Միացյալ Նահանգներին մոտենալ, այլ նաև՝ հավանաբար, իրական համաձայնագիր կնքել հայերի հետ, իրական համաձայնություն ձեռք բերել Իսրայելի հետ, և կբացվեն առևտրային հնարավորություններ ոչ միայն ամերիկյան բիզնեսի համար, այլ դա կփոխի աշխարհաքաղաքական լանդշաֆտը», – հայտարարել է Մայք Ուոլցը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մայք Ուոլցին ներկայացրել էր որպես ԱՄՆ մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ում։