Մայք Փոմփեոն հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներին
Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոն հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներին:
Մայք Փոմփեոն սկզբում բանակցություն է անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ այուհետև հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Դիվանագետները հանդիպումներից հետո մամուլի համար մեկնաբանություններ չեն արել:
Զուգահեռաբար, ռուսական մամուլը տարածում է տեղեկություն, որ Վաշինգտոն է ուղևորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ աշխատող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղաալ Սերգեյ Ռյաբկովը:
Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները չեն դադարում սեպտեմբերի 27-ից ի վեր: Չնայած Մոսկվայում կնքված երկու հրադադարի, հակամարտությունը շարունակվում է: