Մայք Փենսը հանրապետական սենատորներին է ներկայացրել Իրանի դեմ գործողություններ ձեռնարկելու ծրագիրը
ԱՄՆ փոխնախագահը հանրապետական սենատորներին է ներկայացրել Իրանի դեմ գործողություններ ձեռնարկելու ծրագիրը:
Մայք Փենսի և հանրապետական օրենսդիրների միջև հանդիպումը փակ էր:
Ըստ «Վաշինգտոն Թայմզ»-ի, ԱՄՆ-ի պլանը նախատեսում է «Իրանի կասեցում»:
Ինչպես հայտարարել է հանդիպմանը ներկա գտնվող հանրապետական սենատոր, Լինդսի Գրեմին, անհրաժեշտ է, որ Իրանին տրվի «տարածաշրջանային պատասխան, որը կլինի այնպիսի ուժեղ, որ Թեհրանը ապագայում չկարողանա առաջ քաշվել»:
«Կասեցման ռազմավարությունը նշանակում է, որ մենք այսօր պետք է կանգնեցնենք Իրանին: Թեհրանի ռազմական հնարավորությունները գնալով մեծանում են: Նրանք տեխնոլոգիաները զարգացնում են նաև պատժամիջոցների պայմաններում: Այնպես որ, կարծում եմ, պետք է ընտրենք այլ ճանապարհ, այլ ոչ թե պատժամիջոցներ», – ասաց Գրեմին:
Հանրապետական սենատորը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահի զուսպ դիրքորոշումը, այն դեպքում, երբ Իրանը գցել է ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու սարքը, Թեհրանը համարել է թուլություն:
Սեպտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերությանը պատկանող արտադրամասերի և հանքերի վրա հարձակվել են «դրոների» միջոցով: ԱՄՆ-ն պնդում է, որ հարձակումը իրականացրել է Իրանը: Թեհրանը հերքում է մեղադրանքը: