Այսօր Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության կողմից հրապարակված զեկույցի համաձայն, մայիսին տարեկան գնաճը կազմել է 7,7 տոկոս: Վիճակագրության ազգային ծառայության զեկույցի համաձայն, մայիսին տարեկան կտրվածքով պարենային ապրանքներից ամենաշատը՝ 42,7 տոկոսով բարձրացել է ձեթի և յուղի գինը: Քաղցրավենիքի գինն աճել է 13.7 տոկոսով: Սուրճի, թեյի և կակաոյի գներն աճել են 7,6 տոկոսով, իսկ միսն ու մսամթերքը՝ 6,0 տոկոսով: Հացը և հացամթերքը տարեկան կտրվածքով աճել են 5,8 տոկոսով:
Միևնույն ժամանակ, բանջարեղենի գինը նվազել է 23,3 տոկոսով, մրգի և խաղողի գները՝ 20,9 տոկոսով:
Հիշեցնենք, որ ապրիլին տարեկան գնաճը կազմում էր 7,2 տոկոս, իսկ մայիսին այն հասավ 7,7 տոկոսի: