Մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանելու է Վրաստան
Վրաստան են ժամանելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը:
Այս մասին, այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, Հայաստանի արտաքին գործերի նախարար Տիգրան Բալայանը:
Նրա խոսքերով Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Վրաստան է այցելելու մայիսի 30-31-ին:
Իսկ մայիսի 25-26-ին Թբիլիսի է ժամանելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և մասնակցելու է Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan