Մայիսի 26-ին, Վրաստանի անկախության օրը, առաջին հանրապետության 100 ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար, Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ և հրավերով, Թբիլիսի է ժամանելու Սլովակիայի նախագահ, Անդրեյ Կիսկան:
Վրաստանի նախագահի վարչության մամլո ծառայության լրատվությամբ, տոնական միջոցառումներին մասնակցելու և այցի մանրամասները Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և Անդրեյ Կիսկան քննարկել են հեռախոսազրույցի ժամանակ:
Նախագահների միջև զրույցը վերաբերել է Վրաստանի և Սլովակիայի միջև համագործակցության զարգացման ուղղությամբ բարձր կարգի այցերի ակտիվացմանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan