Մայիսի 26-ի միջոցառման նախապատրաստական աշխատանքների պատճառով Թբիլիսիի կենտրոնական փողոցներում երթևեկությունը խաթարված է

16:29, 23.05.2025

Վրաստանի անկախության օրվա միջոցառումների նախապատրաստական աշխատանքների պատճառով վերջին օրերին Թբիլիսիի կենտրոնական փողոցներում երթևեկությունը փուլ առ փուլ սահմանափակվում է։ Այս մասին տեղեկացնում է մայրաքաղաքի քաղաքապետարանը։

Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ սահմանափակումները վերաբերում են ինչպես մասնավոր ավտոմեքենաներին, այնպես էլ հասարակական տրանսպորտին։

«Տեղաշարժի խանգարումներ են նկատվում Հերոսների հրապարակում, Ռուսթավելի պողոտայում, Թաբուկաշվիլի փողոցում, Ազատության հրապարակում, Լեոնիձեի նրբանցքում, Կոտե Ափխազի և Պուշկինի փողոցներում։ Բեռնված է նաև Մտկվարի գետի աջ և ձախ ափը։

Բնակչությանը կոչ ենք անում հաշվի առնել սահմանված սահմանափակումները և մասնավոր մեքենաներով երթևեկելիս օգտվել այլընտրանքային ուղիներից։ Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ժամը 20:00-ից կփակվի Ռուսթավելի պողոտայի մի հատված՝ Գիա Չանտուրիայի փողոցից մինչև Ազատության հրապարակ։ Այդ ժամին երթևեկությունը հնարավոր կլինի միայն մինչև Բարաթաշվիլի կամրջի պանդուսը և Չանտուրիայի փողոց։

Մայիսի 24-ի ժամը 14:00-ից մինչև մայիսի 27-ի ժամը 03:00-ն ավտոմոբիլային սահմանափակումներ կգործեն Աթոնելի և Վախթանգ Օրբելիանի փողոցներում։

Ինչ վերաբերում է անկախության օրվան՝ մայիսի 26-ին, օրվա ընթացքում երթևեկությունը կսահմանափակվի Ազատության հրապարակում, Ռուսթավելի պողոտայում, ինչպես նաև Աթոնելի և Վեկուա փողոցներում։ Տրանսպորտի երթևեկությունը կվերսկսվի միջոցառումների ավարտից հետո», – ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։

Նմանատիպ