Մայիսի 26-ի միջոցառման կապակցությամբ Թբիլիսիի որոշ տարածքներում ճանապարհային երթևեկությունը կսահմանափակվի
Վրաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառման կապակցությամբ, նախագահական նստավայրի հարակից տարածքում՝ Աթոնելի փողոցում, մայիսի 20-ի ժամը 08:00-ից մինչև մայիսի 28-ի օրվա վերջը տրանսպորտային երթևեկությունը սահմանափակվելու է։
Այս մասին տեղեկատվություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։
Նրանց հաղորդմամբ՝ Սոլիկո Վիրսալաձե և Գիորգի Ճանտուրիա փողոցներից դեպի Աթոնելի փողոց ընթացող տրանսպորտային միջոցները կկարողանան տեղաշարժվել Իտալիայի փողոցով՝ դեպի Չոր կամուրջ (Մշրալի խիդի) ուղղությամբ, իսկ Չոր կամրջից դեպի Աթոնելի փողոցի ուղղությամբ վարորդները կերթևեկեն Վիրսալաձե և Ճանտուրիա փողոցների կիրառմամբ։
«Զվիադ Գամսախուրդիայի անվան Քուռ գետի աջ ափից (Ռենա Աբժանդաձե փողոցից) բարձրացող տրանսպորտային միջոցները կկարողանան տեղաշարժվել մինչև Վախտանգ Օրբելիանի փողոց, այնուհետև՝ Մտկվարի փողոցի ուղղությամբ։
Բացի այդ, մայիսի 24-ի ժամը 08:00-ից մինչև մայիսի 28-ը ներառյալ, տրանսպորտի երթևեկությունը սահմանափակվելու է Չոր կամրջի հարակից տարածքում՝ Իտալիայի և Աթոնելի փողոցներում։
Սահմանափակման ժամանակահատվածում Զաարբրյուկենի հրապարակից դեպի Չոր կամուրջ ընթացող ավտոմեքենաները կկարողանան տեղաշարժվել Կուրի աջ ափի ուղղությամբ (Ջովանի Սկուդիերի փողոցի կիրառմամբ), իսկ Վիրսալաձե փողոցից դեպի Չոր կամուրջ ընթացող ավտոմեքենաները կշարժվեն մինչև Աթոնելի փողոց, այնուհետև՝ թեքվելով աջ, դեպի Ճանտուրիա փողոց։
Անկախության օրվան նախատեսված միջոցառման կապակցությամբ ճանապարհային երթևեկությունը սահմանափակվելու է նաև Ազատության հրապարակում և հարակից տարածքում։ Մասնավորապես, մայիսի 20-ի ժամը 20:00-ից մինչև մայիսի 21-ի ժամը 01:00-ն, ինչպես նաև մայիսի 21-22-ին, ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ավտոտրանսպորտային միջոցները չեն կարողանա տեղաշարժվել Կոտե Ափխազի և Շալվա Դադիանի փողոցներից դեպի Ազատության հրապարակ ուղղությամբ։
Շոթա Ռուսթավելիի պողոտայից դեպի Ազատության հրապարակ ուղղությամբ երթևեկությունը հնարավոր կլինի մինչև «Գալերեա» առևտրի կենտրոն և այնուհետև՝ հակառակ ուղղությամբ, իսկ Քուռ գետի երկու ափերից ընթացող տրանսպորտային միջոցները կշարժվեն միայն մինչև Բարաթաշվիլիի կամրջի թեքահարթակ (Բարաթաշվիլի և Պուշկին փողոցների խաչմերուկ)։
Ինչ վերաբերում է այլընտրանքային երթուղիներին, մասնավոր ավտոմեքենաների տեղաշարժը թույլատրելի կլինի Գիորգի Լեոնիձե, Պավլե Ինգորողվա, Ալեքսանդր Ճավճավաձե, Ալեքսանդր Գրիբոյեդով, Նիկոլոզ Բարաթաշվիլի և Ռևազ Թաբուկաշվիլի, ինչպես նաև դրանց հարակից փողոցների օգնությամբ։
Փոփոխությունը կվերաբերի Իվանե Մաչաբելի փողոցին։ Մասնավորապես, նշված փողոցում կփոխվի երթևեկության ուղղությունը, և Գիորգի Լեոնիձե փողոց հասնել հնարավոր կլինի Լադո Ասաթիանի փողոցից՝ Մաչաբելի փողոցի կիրառմամբ։
Բացի այդ, մայիսի 24-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 27-ի ժամը 08:00-ն ճանապարհային երթևեկությունը սահմանափակվելու է Ռուսթավելիի պողոտայում՝ դեպի Ազատության հրապարակ ուղղությամբ, Զուրաբ Ճիճինաձե փողոցի խաչմերուկից առաջ ընկած ճանապարհահատվածում։
Նշված ժամանակահատվածում Ռուսթավելիի պողոտայից ընթացող ավտոմեքենաները կկարողանան տեղաշարժվել մինչև Գիա Ճանտուրիա փողոց, որտեղից, թեքվելով ձախ, Ճանտուրիա և Վիրսալաձե փողոցներով կհայտնվեն Քուռ գետի աջ ափին և կկապվեն Նիկոլոզ Բարաթաշվիլի փողոցին», – ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։