Մայիսի 25-28-ը Ռիկոթիի թունելում երթևեկությունը կսահմանափակվի
Մայիսի 25-28-ը Ռիկոթիի թունելում երթևեկությունը կսահմանափակվի

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ մայիսի 25-28-ը Ռիկոթիի թունելում կսահմանափակվի երթևեկությունը։

Գերատեսչության տվյալներով, 2022 թվականի մայիսի 25-ին, 26-ին, 27-ին և 28-ին ժամը 00:00-ից մինչև 06:00-ն Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ճանապարհի 143-րդ կիլոմետրում գտնվող Ռիկոթիի ճանապարհի թունելում կանխարգելիչ աշխատանքների անցկացման նպատակով արգելվում է բոլոր տեսակի երթևեկությունը:

Թողնել մեկնաբանություն