Մայիսի 23-ին մենք մեր հայրենիքում նշում ենք Աբխազիայի օրը։ Այս ավանդույթը, որը հաստատվել է Իլիա Երկրորդի օրհնությամբ, խորհրդանշում է վրացիների և աբխազների միասնությունը. Իրակլի Ղարիբաշվիլի
Մայիսի 23-ին մենք մեր հայրենիքում նշում ենք Աբխազիայի օրը։ Այս ավանդույթը, որը հաստատվել է Իլիա Երկրորդի օրհնությամբ, խորհրդանշում է վրացիների և աբխազների միասնությունը. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է ողջ Վրաստանին, հատկապես աբխազ եղբայրներին և քույրերին Աբխազիայի օրվա կապակցությամբ։

Կառավարության ղեկավարի խոսքով, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի օրհնությամբ հիմնված այս օրը, ևս մեկ հրաշալի ավանդույթ է, որը խորհրդանշում է վրացիների և աբխազների միասնությունը։

«Մայիսի 23-ին մենք մեր հայրենիքում նշում ենք Աբխազիայի օրը։ Սրտանց շնորհավորում եմ ողջ Վրաստանին, հատկապես աբխազ եղբայրներին ու քույրերին այս օրվա կապակցությամբ։ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի օրհնությամբ սա ևս մեկ հրաշալի ավանդույթ է, որը խորհրդանշում է վրացիների և աբխազների միասնությունը։ Այսօր մեզ բաժանում է օկուպացիոն գիծ, ​​բայց այն, ինչը մեզ միավորում է՝ ընդհանուր պատմությունն ու մշակույթը, արժեքները և մեր երեխաների ավելի լավ ապագայի ձգտումը, մեզ համոզմունք է տալիս, որ վաղը նույնպես պատկանում է միասնությանը, խաղաղությանը և բարեկամությանը։ Մենք ամեն ինչ անում ենք դրա համար, և ես հավատում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք կկարողանանք վերամիավորվել հանուն ապագայի և միասին կառուցել հզոր, զարգացած, եվրոպական երկիր»,- ասել է վարչապետը։