Մայիսի 19-ին Խուրվալեթի գյուղի մոտ օկուպացիոն ուժերի կողմից անօրինական կերպով ձերբակալված Թենգիզ Կորաշվիլին ազատության մեջ է
Թենգիզ Կորաշվիլին, որը Գորիի մունիցիպալիտետի գյուղի մոտ անօրինական կերպով ձերբակալվել էր օկուպացիոն ուժերի կողմից այս տարվա մայիսի 19-ին, ազատության մեջ է։ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) այս մասին տեղեկատվություն է տարածել։
Կորաշվիլին գտնվում է կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածքում։
«Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել օկուպացված տարածքներում անօրինական կերպով ձերբակալված Վրաստանի բոլոր քաղաքացիների ազատ արձակման ուղղությամբ», – ասվում է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։