Մայիսի 18-ից կվերսկսվեն վարորդական իրավունքի պրակտիկ քննությունները և մի շարք այլ ծառայություններ
Մայիսի 18-ից կվերսկսվեն վարորդական իրավունքի պրակտիկ քննությունները և մի շարք այլ ծառայություններ

Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը մայիսի 18-ից  փուլ առ փուլ վերսկսում COVID-19 կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված դադարեցված ծառայությունների մատուցումը և վերադառնում ամենօրյա աշխատանքային ռեժիմին:

ՆԳՆ փոխանցմամբ, միանշանակ, ծառայությունների մատուցելիս, քաղաքացիների անվտանգության նպատակով Ծառայությունների գործակալությունն ամբողջությամբ հաշվի է առնելու Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգման խորհրդի հանձնարարականները:

Գերատեսչությունից հայտնում են, որ առաջին փուլում կվերսկսվեն վարորդական իրավունքնի պրակտիկ քննությունների ընդունումը: Այն անձինք, ովքեր արդեն անցել են թեորետիկ քննությունները, նրանց հնարավորություն է տրվում հանձնել պրակտիկ քննություններ:

Այս փուլում, Ծառայությունների գործակալությունում ժամանակավորապես չեն իրականացվում.

– Էլեկտրոնային հերթագրվել  տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու և թեորետիկ քննություն հանձնելու համար

– Զենքի գրանցմանն առընչվող ընթացակարգեր:

Ինչ վերաբերում է վկայականներին՝ անձի դատական, անձի դատապարտման, տրանսպորտային միջոցի օրինական կարգավիճակի, անձի կողմից պետական ​​սահմանի հատման և զենքի օրինական կարգավիճակի վերաբերյալ, ապա այս փուլում հայտն ընդունվում է միայն էլեկտրոնային եղանակով՝ գործակալության վեբ-կայքից:

Տրանսպորտային միջոցների մաքսային և գրանցման ծառայություններն իրականացվում են սովորական ձևով:

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան