Մայիսի 17-ին մայրաքաղաքի որոշ փողոցներում ճանապարհային երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Ընտանիքի սրբության օրվա կապակցությամբ, մայիսի 17-ին Ռուսթավելիի պողոտայից դեպի Սամեբա մայր տաճար կազմակերպվելու է երթ, որի պատճառով մայրաքաղաքի որոշ փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվելու է։ Երթը կմեկնարկի ժամը 11:00-ին Քաշվեթի եկեղեցուն հարակից տարածքից։
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ՝ ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ավտոմեքենաների տեղաշարժը սահմանափակվելու է Գիա Ճանտուրիա փողոցում, Ռուսթավելիի պողոտայի խաչմերուկից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածում, ինչպես նաև Բարաթաշվիլիի կամրջի վրա և Բարաթաշվիլիի վերելքից մինչև Ավլաբարիի հրապարակ։ Նրանց հաղորդմամբ՝ Ռուսթավելիի պողոտայից Մթածմինդայի մնացած փողոցներ հասնել հնարավոր կլինի Թարխնիշվիլի, Ճովելիձե, Զանդուկելի փողոցներով, այնուհետև՝ Բարնովի, Գոգեբաշվիլի, Մաղաշվիլի և Ձմեբի Կակաբաձեների (Կակաբաձե եղբայրների) փողոցների կիրառմամբ։ Մելիքիշվիլիի պողոտա և «Ռուսթավելի» մետրոյի կայարանի տարածք հասնել հնարավոր կլինի Գրիբոյեդովի, Մաղաշվիլի, Բարնովի, Զանդուկելի և Շանիձե փողոցներով։
«Ռուսթավելի» մետրոյի կայարանի հարակից տարածքից դեպի Ազատության հրապարակ ընթացող ավտոմեքենաները Ռուսթավելիի պողոտայով կկարողանան տեղաշարժվել մինչև Ճանտուրիա փողոցի խաչմերուկ, որտեղից, թեքվելով ձախ, Ճանտուրիա և Սոլիկո Վիրսալաձե փողոցներով կկապվեն Քուռ գետի աջ ափին։
Ազատության հրապարակում ճանապարհային երթևեկության սահմանափակման ժամանակահատվածում ավտոմեքենաների համար շարժումը հնարավոր կլինի մինչև Բարաթաշվիլիի կամրջի մոտ գտնվող թեքահարթակ (պանդուս) և Ռուսթավելիի պողոտայի կողմից մինչև Ճանտուրիա փողոց։ Տեղաշարժը սահմանափակված կլինի Կոտե Ափխազի և Շալվա Դադիանի փողոցներից դեպի Ազատության հրապարակ ուղղությամբ։ Ռուսթավելիի պողոտայով երթևեկությունը թույլատրելի կլինի մինչև Ճանտուրիա փողոց։ Տեղաշարժը կսահմանափակվի նաև Լ. Ուկրաինկայի, Ա. Ջորջաձեի, Զ. Ճիճինաձեի, Ապրիլի 9-ի, Ա. Փուրցելաձեի և Լ. Գուդիաշվիլիի փողոցներում», – ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։