Մայիսի 17-ին՝ Ընտանիքի սրբության օրվա կապակցությամբ, Վրաստանի տասը քաղաքներում կանցկացվի համընդհանուր հավաք և երթ
Մայիսի 17-ին՝ Ընտանիքի սրբության և ծնողների նկատմամբ հարգանքի օրվա կապակցությամբ, Վրաստանի տասը քաղաքներում կանցկացվի համընդհանուր հավաք և երթ։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Նրանց հաղորդմամբ՝ հավաքը Վրաստանի տասը քաղաքներում կսկսվի ժամը 10:00-ին, իսկ համընդհանուր երթը բոլոր քաղաքներում կմեկնարկի միաժամանակ՝ ժամը 11:00-ին։
Հավաքը կանցկացվի հետևյալ քաղաքներում՝ Թբիլիսի – Քաշվեթիի եկեղեցի, Ռուսթավի – քաղաքապետարան, Քութայիս – Աղմաշենեբելիի անվան տաճար, Գորի – Հարության տաճար, Բաթումի – Մայր տաճար, Ախալցիխե – Համբարձման տաճար, Զուգդիդի – Դադիանիի տաճար, Թելավի – Աստվածածնի տաճար, Մցխեթա – Թեատրոն, Օզուրգեթի – Մայր տաճար։
Հավաքն անցկացվում է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո Երրորդի օրհնությամբ։
Բացի այդ, մայիսի 17-ին Սամեբա մայր տաճարում Կաթողիկոս-Պատրիարք Շիո Երրորդը կմատուցի առաջին տոնական պատարագը, որին կմասնակցեն տարբեր եկեղեցիների պատվիրակություններ։