Մայիսի 15-16-ը Վրաստանի մեծ մասում սպասվում են տեղ-տեղ տեղումներ, կարկուտ, ուժեղ քամի և ծովում փոթորիկներ
Ազգային շրջակա միջավայրի գործակալությունը զգուշացնում է բնակչությանը առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին։
Օդըրևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մայիսի 15-16-ը Վրաստանի մեծ մասում սպասվում են ցրված տեղումներ, որոշ տեղերում՝ առատ։ Հնարավոր են ամպրոպներ, կարկուտ, ուժեղ արևմտյան քամիներ և ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորկային ալիքներ։
«Սպասվող տեղումները կարող են հանգեցնել գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերում արագ ջրհեղեղների, ինչպես նաև բլրոտ և լեռնային շրջաններում սողանքների և սելավների առաջացման և ակտիվացման (վտանգի մակարդակ՝ միջին)», – ասվում է Ազգային շրջակա միջավայրի գործակալության հայտարարության մեջ։