Մայա Սանդուն ժամանել է Կիև
Մայա Սանդուն ժամանել է Կիև

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ժամանել է Կիև։ Նոյեմբերի 21-ին Ուկրաինայում նշվում է Պատվի և ազատության օրը։ 2013 թվականի այս օրը Կիևում սկսվել են Եվրամայդանի ցույցերը։

Մայա Սանդուն Ուկրաինայի նախագահի և առաջին տիկնոջ հետ միասին հարգանքի տուրք է մատուցել Արժանապատվության հեղափոխության ժամանակ զոհվածների հիշատակին։

Ինչպես գրել է Սանդուն սոցցանցում, նա ժամանել է Կիև՝ հանդիպելու Զելենսկու և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, թեև Եվրամիությունը պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակել Շառլ Միշելի Ուկրաինա այցի մասին։

«Օրակարգում ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության, տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, ինչպես նաև մեր երկրներում բարեփոխումներին և զարգացմանը Եվրամիության աջակցության շարունակման հետ կապված հետագա քայլերի քննարկումն է»,- գրել է Սանդուն։